PepsiCo-ն թողարկում է «քնկոտ» ըմպելիք
PepsiCo-ն Driftwell անվանմամբ նոր ըմպելիք է թողարկում, որը կոչված է սպառողներին օգնելու քնելուց առաջ թուլանալ եւ ավելի արագ քնել, փոխանցում է Americaru-ն։
Նոր արտադրանքը պարունակում է 200 միլիգրամ L-տեանին եւ մագնիումի օրական նորմայի 10 տոկոսը։ Driftwell-ի վաճառքն ամբողջ Ամերիկայում հասանելի կլինի դեկտեմբերից։ Ըմպելիքը թողարկվում է 7,5 ունցիա տարողությամբ մինի բանկաներով եւ ունի միայն մեկ բույր՝ մոշանարդոսային։
Pepsi-ի աշխատակիցները ըմպելիքը, որը սպառողներին կօգնի ազատվել սթրեսից եւ քնելուց առաջ հանգստանալ, մտահղացել են ներքին մրցույթի շրջանակում, որն անցյալ տարի սկսել էր ընկերության գլխավոր տնօրեն Ռամոն Լագուարթան։