Եվրոպական երկրները Բրազիլիային կոչ են անում իրական գործողություններ ձեռնարկել անտառների ոչնչացման դեմ պայքարի համար
Եվրոպական 8 երկրներից բաղկացած խումբը Բրազիլիային կոչ է արել իրական գործողություններ ձեռնարկել Ամազոնիայի անտառների ոչնչացման դեմ պայքարի համար, հաղորդում է Reuters-ը:
«Ամստերդամի դեկլարացիոն գործընկերություն» անվանմամբ խումբը բաց նամակ է հղել Բրազիլիայի նախագահ Համիլթոն Մոուրանուին, որում մտահոգություն է հայտնել՝ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում Բրազիլիայի գործողությունների հետ:
Նամակում ասվում է նաեւ, որ անտառների ոչնչացումը հասել է տագնապալից տեմպերի:
Մոուրանուն դեռ չի պատասխանել այդ նամակին:
Նշվում է, որ «Ամստերդամի դեկլարացիոն գործընկերություն» խմբի կազմում են Գերմանիան, Ֆրանսիան, Դանիան, Իտալիան, Նիդերլանդներն ու Մեծ Բրիտանիան: