Մեկնարկեց Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով երթը
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը՝ Մատենադրանի տարածքից մեկնարկում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով երթը: «Հանուն ազգային և առաջադեմ կրթության» խորագիրը կրող երթին մասնակցում են նաեւ նախարարի հրաժարական պահանջող տարբեր խմբեր, անհատներ, այնտեղ են նաեւ «Վետտո» շարժման անդամները:
Երթի մասնակիցները անցնելու են Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով եւ ավարտելու ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց։
Հիշեցնենք, որ այսօր Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները: Ակցիային ավտոերթով միացան նաև «ԿԱՄՔ» նախաձեռնության անդամները, որի ընթացքում նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանին եւ ևս մեկ քաղաքացու բերման բերման ենթարկեցին։