Այն ոլորտներում, որոնք համակարգվում են Արայիկ Հարությունյանի կողմից, կատարյալ ձախողումների շղթա է տիրում. Մանրամասներ ԿԳՄՍՆ դեմ բողոքի ակցիայից (Տեսանյութ)
Ինչպես քիչ առաջ ուղիղ հեռարձակմամբ հաղորդել էինք, ի աջակցություն «Լուսավոր Հայաստան» խմբակցության, որն Ազգային ժողովում անվստահություն է հայտնելու ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, այս պահին Աժ-ի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում կուսակցության անդամներն ու աջակիցները:
Դեպքի վայրում է Operativ լրատվականի թղթակիցը, ով հայտնում է, որ ակցիայի մասնակիցները պահանջում են նախարարի հրաժարականը` հիմնավորելով, թե Ա. Հարությունյանը չի բավարարել ԼՀԿ-ի հարցապնդման պահանջները և տապալել է իրեն վստահված ոլորտները:
«Այն ոլորտներում, որոնք համակարգվում են Արայիկ Հարությունյանի կողմից, կատարյալ ձախողումների շղթա է տիրում»,- ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարն Դավիդ Խաժակյանը` հայտարարելով, որ եկել է նրա հրաժարականը հնչեցնելու պահանջը:
Մանրամասները` տեսանյութում:
Հեղ. Լիա Սարգսյան