Երևան, 25.Ապրիլ.2024, 00:00 |
16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակ... ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է... Երևանի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժա... Մարմնամարզության Եվրոպայի առաջնություն. Հայաս... Գարնանային ծառատունկի նախապատրաստական աշխատան... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվ... «Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետո... Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյ... Սուրեն Պապիկյանը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկ... Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտու... Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տն... Մոսկվան սպասում է ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյա... Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան... Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք ... ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկա... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյ... Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվ... Պետք է լուծենք տարերքի դեմ պայքարի բավարար ար... Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը շարուն... ԱՄՆ-ի զինվորականները խոցել են Եմենի հութիների... ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների... Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահմա... Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառութ... Քաղաքացիները փակել են Արամ Խաչատրյան փողոցը Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է... Բլինքենը ժամանել է Պեկին Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը,... Հայաստանի ղեկավարությունը շարունակում է անհիմ... Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է ան... ՆԳՆ-ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոց... Երևանում կայացել է կիոկուշին կարատեի միջազգայ... Ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանի... Երևանի Չարեց փողոցից բերման են ենթրակվել Էդգա... ՀՀ քրեական օրենսգրքում հստակ կսահմանվի կիբեռհ... Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրությո... Քաղաքացիները փակել են Երևանի Չարենց փողոցի սկ... Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին... Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն... «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դե... Իսակովի պողոտայում բողոքի ակցիայի մասնակցի կո... Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բ... 2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները... Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահման... Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև... Նոյեմբերյանում ապրիլի 23-ին տեղի ունեցած առեր... Իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը... Մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը ... Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունն այրվ... Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամա... Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական հ... Կառավարության նիստ․ Ուղիղ Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև 10-12 կմ սահ... Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում... Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված ... Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ց... Ձեր աղոթքների շնորհիվ եմ դուրս գրվում հիվանդա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Տեսահոլովակի պրեմիերա. Արտեմ Վալտեր՝ «Զարմանա... Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառա... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայա... Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տ... Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտ... «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հր... ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտն... Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական... Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փա... Ընդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստաց... «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞... Կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքու... Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանությ... «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակ... «Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը ... Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարու... Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ... Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանու... Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտա... ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, ա... Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հ... Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ... Հայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդա... Ակնկալում ենք տեսնել Հայաստան-Ադրբեջան սահման... ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ արտագնա խաղ... Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստա... Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմա... Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժո... Տարադրամի փոխարժեքները ապրիլի 24-ին Լեո Նիկոլյանը ժամանել է Հայաստան դատական նիստ... Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամ... Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆի տեսաու... Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունա...

Քրեական գործով վկայի ազատ տեղաշարժը սահմանափակելը միայն այդ կարգավիճակի ուժով իրավաչափ չէ․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանն իր աջակցությանը դիմած քաղաքացու գործով կայացրել է մարդու իրավունքների կամ ազատությունների խախտման առկայության մասին որոշում։ Քրեական գործով վարույթի շրջանակում վկայի դատավարական կարգավիճակ ունեցող անձի ազատ տեղաշարժվելու իրավունքին առնչվող որոշմամբ Պաշտպանն արտահայտել է հստական իրավական դիրքորոշումներ՝ Սահմանադրության ու միջազգային իրավաբանության արդի չափանիշների ներքո։

Մարդու իրավունքների պաշտպանին բողոք է ներկայացրել փաստաբան եւ հայտնել, որ իր վստահորդը քրեական գործով կանչվել է հարցաքննության՝ որպես վկա: Փաստաբանը նշել է, որ իր վստահորդը, ունենալով վկայի կարգավիճակ, փորձել է հատել ՀՀ պետական սահմանը, սակայն Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգում առկա տվյալների հաշվառմամբ նրան դա անել չեն թույլատրել:


Մարդու իրավունքների պաշտպանին Ոստիկանությունը տրամադրել է պարզաբանումներ այն մասին, որ այդ անձը, Ոստիկանության ձեւակերպմամբ՝ լինելով նշված քրեական գործով կարեւոր ականատես-վկա եւ նույնիսկ դեպքի հնարավոր մասնակից, բացակայել է իր մշտական բնակության վայրից, չի արձագանքել Ոստիկանության բազմաթիվ կանչերին, չի ներկայացել ո՛չ հետաքննության, ո՛չ նախաքննության մարմիններին, նրա գտնվելու վայրն անհայտ է եղել, ուստի, ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, այդ թվում՝ սահմանահատումների նկատմամբ սահմանվել է հսկողություն:

Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման առկայության մասին որոշում եւ այդ որոշման հիմքում դրել է հետեւյալ իրավական դիրքորոշումները.

Ազատ տեղաշարժվելու իրավունքն անձի միջազգային իրավունքով եւ ներպետական օրենքով, այդ թվում՝ Սահմանադրությամբ երաշխավորված անքակտելի իրավունքներից է։ Ընդ որում, Հայաստանը միջազգային փաստաթղթերի վավերացմամբ, ի թիվս այլնի, ստանձնել է պոզիտիվ պարտավորություն այդ իրավունքի պատշաճ իրացման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու եւ օրենքով նախատեսված հիմքերի առկայության պայմաններում ու սահմանված նպատակների պահպանմամբ այդ իրավունքի իրավաչափ սահմանափակում իրականացնելու համար։

Նշվածի կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ անձի տեղաշարժման ազատությունը սահմանափակող ցանկացած միջոց պետք է լինի օրինական, հետապնդի իրավաչափ նպատակ եւ արդար հավասարակշռություն ապահովի հանրային շահի եւ անձի մասնավոր իրավունքի միջեւ (Բաումանն ընդդեմ Ֆրանսիայի գործով վճիռ, 22 մայիսի 2001թ.):

Այս կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի պատշաճ իրացման համար պետք է ստեղծել անհրաժեշտ պայմաններ, այդ թվում՝ օրենքով նախատեսված հիմքերի առկայության պայմաններում ու սահմանված նպատակների պահպանմամբ այդ իրավունքի իրավաչափ սահմանափակում իրականացնելու համար: Քրեական գործով վկա կամ տուժող հանդես եկող անձանց նկատմամբ այդպիսի սահմանափակումների կիրառման պրակտիկան, անգամ եթե այն վարույթի մասնակցի դատավարական պարտականությունների ապահովման իրավաչափ նպատակ է հետապնդում, օրինական եւ հիմնավորված կարող է լինել միայն, եթե այդ նպատակի իրագործմանն ուղղված ընթացակարգն ունի օրենքով նախատեսված հիմքեր:

Անձի տեղաշարժվելու իրավունքի իրացման հետ կապված հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա քննարկման առարկա են դարձվել ՀՀ Սահմանադրական դատարանի 2017 թվականի ապրիլի 4-ի ՍԴՈ-1360 որոշմամբ: Ըստ այդմ, արձանագրվել են իրավական այն չափանիշները, որոնց գնահատմամբ կարելի է պարզել Հայաստանում անձի տեղաշարժվելու իրավունքի քննարկման առարկա հանդիսացող սահմանափակման միջամտության աստիճանը: Մասնավորապես, դրանք են.

1) ազատ տեղաշարժվելու իրավունքը սահմանում է մարդու եւ քաղաքացու տեղաշարժվելու ազատության ծավալները եւ սահմանները, ինչն արգելում է պետության ոչ իրավաչափ միջամտությունը,

2) այս իրավունքը բացարձակ չէ եւ այն կարող է սահմանափակվել օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում եւ սահմանված նպատակների պահպանմամբ,

3) ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումը պետք է սահմանված լինի օրենքով,

4) այդ իրավունքի ողջամիտ եւ համաչափ օրենսդրական կարգավորումը ենթադրում է հանրային եւ մասնավոր շահերի արդարացի հարաբերակցության ապահովում՝ առանց նվազեցնելու եւ ոչ իրավաչափ սահմանափակելու մարդու եւ քաղաքացու անհատական ազատության ծավալները եւ սահմանները,

5) ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումը պետք է հետապնդի իրավաչափ նպատակ,

6) այդ իրավունքի սահմանափակման ծավալները եւ սահմանները պետք է համաչափ լինեն հետապնդվող նպատակին:

Սահմանադրական դատարանը, վերը նշված որոշմամբ անդրադառնալով դիմողի կողմից բարձրացված՝ վկայից, տուժողից անձնագիր վերցնելու, ինչպես նաեւ ՍԷԿՏ համակարգի միջոցով վկայի եւ տուժողի տեղաշարժվելու ազատությունը սահմանափակելու հիմնահարցին, արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության որեւէ իրավական ակտով նման պահանջ չի նախատեսվում:

Այս խնդրին Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս անդրադարձել է նաեւ իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումներում:

Կոնկրետ բողոքի քննարկման արդյունքում Պաշտպանն արձանագրել է, որ քրեական գործով որպես վկա կամ տուժող հանդես եկող, դատավարական կարգավիճակ չունեցող անձի ազատ տեղաշարժվելու իրավունքը չի կարող սահմանափակվել ՍԷԿՏ համակարգով հանրապետությունից դուրս գալու արգելքի հիման վրա, քանի որ դրա օրենքով նախատեսված հիմքերը բացակայում են: Այս դիրքորոշումը Պաշտպանն արտահայտել է տարբեր այլ որոշումներով նույնպես:

Մարդու իրավունքների կամ ազատությունների խախտման առկայության մասին որոշմամբ Պաշտպանը վերահաստատել է իր եզրահանգումը եւ արձանագրել, որ վկայի կամ տուժողի դատավարական կարգավիճակ ունեցող անձանց նկատմամբ ազատ տեղաշարժվելու սահմանափակման կիրառման պրակտիկան, անգամ եթե այն վարույթի մասնակցի դատավարական պարտականությունների ապահովման նպատակ է հետապնդում, օրինական եւ հիմնավորված կարող է լինել միայն, եթե այդ նպատակի իրագործմանն ուղղված ընթացակարգն ունի Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքեր:

Ուստի, անձի ազատ տեղաշարժվելու իրավունքին նշված միջամտությունն իրավունքի խախտում է:

Վերոգրյալի հաշվառմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ կոնկրետ գործով Ոստիկանությունը վկային հայտնաբերելու եւ նախաքննությանը ներկայացնելու մասին վարույթն իրականացնող մարմնի պահանջը կատարելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների շրջանակում ոչ իրավաչափ կերպով սահմանափակել է անձի ելքը Հայաստանի Հանրապետությունից:

դիտվել է 196 անգամ
16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակ... ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է... Երևանի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժա... Մարմնամարզության Եվրոպայի առաջնություն. Հայաս... Գարնանային ծառատունկի նախապատրաստական աշխատան... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվ... «Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետո... Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյ... Սուրեն Պապիկյանը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկ... Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտու... Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տն... Մոսկվան սպասում է ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյա... Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան... Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք ... ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկա... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյ... Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվ... Պետք է լուծենք տարերքի դեմ պայքարի բավարար ար... Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը շարուն... ԱՄՆ-ի զինվորականները խոցել են Եմենի հութիների... ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների... Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահմա... Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառութ... Քաղաքացիները փակել են Արամ Խաչատրյան փողոցը Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է... Բլինքենը ժամանել է Պեկին Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը,... Հայաստանի ղեկավարությունը շարունակում է անհիմ... Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է ան... ՆԳՆ-ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոց... Երևանում կայացել է կիոկուշին կարատեի միջազգայ... Ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանի... Երևանի Չարեց փողոցից բերման են ենթրակվել Էդգա... ՀՀ քրեական օրենսգրքում հստակ կսահմանվի կիբեռհ... Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրությո... Քաղաքացիները փակել են Երևանի Չարենց փողոցի սկ... Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին... Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն... «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դե... Իսակովի պողոտայում բողոքի ակցիայի մասնակցի կո... Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բ... 2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները... Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահման... Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև... Նոյեմբերյանում ապրիլի 23-ին տեղի ունեցած առեր... Իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը... Մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը ... Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունն այրվ... Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամա... Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական հ... Կառավարության նիստ․ Ուղիղ Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև 10-12 կմ սահ... Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում... Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված ... Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ց... Ձեր աղոթքների շնորհիվ եմ դուրս գրվում հիվանդա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Տեսահոլովակի պրեմիերա. Արտեմ Վալտեր՝ «Զարմանա... Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառա... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայա... Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տ... Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտ... «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հր... ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտն... Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական... Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փա... Ընդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստաց... «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞... Կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքու... Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանությ... «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակ... «Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը ... Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարու... Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ... Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանու... Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտա... ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, ա... Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հ... Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ... Հայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդա... Ակնկալում ենք տեսնել Հայաստան-Ադրբեջան սահման... ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ արտագնա խաղ... Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստա... Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմա... Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժո... Տարադրամի փոխարժեքները ապրիլի 24-ին Լեո Նիկոլյանը ժամանել է Հայաստան դատական նիստ... Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամ... Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆի տեսաու... Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունա...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan