Երկրի վրա անհետացող տեսակների փրկության հարցով գլոբալ ջանքերը հաջողությամբ չեն պսակվել
Երկրի վրա անհետացող տեսակների եւ դեգրադացվող էկոհամակարգերի փրկության հարցով գլոբալ ջանքերը հաջողությամբ չեն պսակվել: Այս մասին ասվում ՄԱԿ-ի հետազոտողների զեկույցում:
2010 թվականին ավելի քան 150 երկիր համաձայնեցրել է բնության պաշտպանության հարցով նպատակները, սակայն նոր համակարգը ցույց է տալիս, որ աշխարհը չի հասել 20 տարբեր նպատակների: Դրանցից 6-ը մասնակի են իրականցվել, իսկ մնացածները՝ չեն իրականացվել:
ՄԱԿ-ի շրջակա միջավայրի հարցերով ծրագրի ղեկավար Ինգեր Անդերսենը դա անվանել է գլոբալ անհաջողություն:
Անցած շաբաթ Բնության համաշխարհային հիմնադրամը նոր հետազոտություն է հրապարակել, որում մանրամասն նկարագրել է, թե ինչպես է 1970-2016 թվականներին միջինում 68 տոկոսով կրճատվել կաթնասունների, թռչունների, երկկենցաղների, սողունների եւ ձկների պոպուլյացիան: