«Լուսավոր Հայաստան»-ից պատգամավոր Արկադի Խաչատրյանը դարձել է խորհրդարանական հանձնաժողովի նոր ղեկավար
Սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովն ավարտեց գաղտնի քվեարկությունը «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Արկադի Խաչատրյանին ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու նպատակով:
Նրա թեկնածությունը պաշտպանել է 96 պատգամավոր, եւս 4-ը դեմ է հանդես եկել: Այս պաշտոնում Խաչատրյանը կփոխարինի «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Մանե Թանդիլյանին, ով ավելի վաղ հրաժարվել էր պատգամավորական մանդատից` առողջական խնդիրների պատճառով: