Ֆիջիում 150 օր կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր չեն գրանցվել
Ֆիջիում 150 օր անընդմեջ կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր չեն հայտնաբերվել: Այս տեղեկատվությունը Twitter-ում հրապարակել է Ֆիջիի վարչապետ Ֆրենկ Բայինիմարաման, հայտնում է RT-ն:
«Ֆիջին արդեն 150 օր բնակչության շրջանում COVID-19-ով վարակման ոչ մի դեպք չի գրանցել: Սա ձեռքբերում է, որի համար մենք պարտական ենք վճռական արձագանքմանը համավարակին եւ մանրակրկիտ ստուգմանը սահմանին»,- գրել է Բայինիմարաման: