54-ամյա ֆուտբոլիստը փոխարինման է դուրս եկել առաջնության խաղում
Ֆուտբոլի Մոնղոլիայի առաջնության 15-րդ տուրի խաղում «Սուիդա Գեպրո» ակումբի կազմում հանդես է եկել 54-ամյա ֆուտբոլիստ Խանդսուրեն Օյունբիլեգը: «Ուլան-Բարտորոմի» դեմ խաղում նա փոխարինման է դուրս եկել 86-րդ րոպեին:
Դրանից առաջ Խանդսուրեն Օյունբիլեգը չէր խաղացել 1996 թվականից: Նա գերազանցել է ճապոնական «Յոկոհամայի» հարձակվող Կադզույոսի Միուրայի ռեկորդը: Ճապոնացի ֆուտբոլիստը հանդես է գալիս 53 տարեկանում:
«Սուիդա Գեպրոն» պարտվել է Մոնղոլիայի ընթացիկ առաջնության բոլոր՝ 15 խաղերում և զբաղեցնում է վերջին տեղը:
Տեսանյութն ու գրառումը՝ այստեղ: