Ֆրանսիայի ԱԳՆ. Լիբանանի բոլոր քաղաքական ուժերը պետք է կատարեն արագ կառավարություն ձեւավորելու իրենց խոստումը
Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ լիբանանյան բոլոր քաղաքական ուժերը պետք է կատարեն արագ կառավարություն ձեւավորելու իրենց խոստումը, հաղորդում է Reuters- ը:
Պատասխանելով այն հարցին, թե կհամաձայնի՞ արդյոք Փարիզը կառավարության ձեւավորումը հետաձգելուն, Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ Ագնես ֆոն դեր Մյուելն ասել է, որ լիբանանյան քաղաքական կուսակցություններին բազմիցս հիշեցրել են, որ անհրաժեշտ է արագ կառավարություն ձեւավորել՝ կարեւոր բարեփոխումներ իրականացնելու համար:
«Լիբանանի բոլոր քաղաքական ուժերը պաշտպանել են այս նպատակը: Նրանք պարտավոր են առանց հապաղելու այս պարտավորությունը կյանքի կոչել: Դա նրանց պատասխանատվությունն է»,- ասել է նա:
Ֆրանսիայի հետ համաձայնեցված վերջնաժամկետն ավարտվում է երեքշաբթի՝ սեպտեմբերի 15-ին: