Լեմպարդ. «Չելսին» չունի այն ժամանակը, որն ունեցել է «Լիվերպուլը»
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը պատասխանել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի՝ «Չելսիի» տրանսֆերային քաղաքականության վերաբերյալ կատարած հայտարարությանը:
««Լիվերպուլում» հանդես են գալիս հրաշալի ֆուտբոլիստներ, որոնց ակումբը ձեռք է բերել շատ ցածր գնով և տարիների ընթացքում նրանք հմտացել են որպես պրոֆեսիոնալ խաղացողներ: «Լիվերպուլի» կատարած աշխատանքը, իրոք, բարձր գնահատականի է արժանի:
«Չելսին» այդ հնարավորությունը չունի, քանի որ մենք ստիպված ենք թիմ կառուցել տրանսֆերային արգելքից հետո և չունենք այնքան ժամանակ, որքան ուներ «Լիվերպուլը»»,- Լեմպարդի խոսքը փոխանցում է Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ Յուրգեն Կլոպը հայտարարել էր, որ տրանսֆերային շուկայում «Լիվերպուլը» չի կարող մրցակցել «Չելսիի» հետ, քանի որ իր գլխավորած թիմը չի կարող ծախսել այնքան գումար, որքան «Չելսին»: