Երվանդ Խունդկարյան. ՍԴ-ի և Վճռաբեկ դատարանի միավորման միջոցով Գերագույն դատարան ստեղծելն անցանկալի տարբերակ է
ՍԴ-ի եւ Վճռաբեկ դատարանի միավորման միջոցով Գերագույն դատարան ստեղծելն անցանկալի տարբերակ է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ նիստում ՍԴ դատավորների թեկնածությունների քննարկման ժամանակ հայտարարեց թեկնածու, Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը:
Նրա խոսքով՝ Սահմանադրական դատարանի եւ Վճռաբեկ դատարանի գործառույթներն այժմ էապես տարբերվում են միմյանցից: «Մենք՝ դատավորներս, ավելի պահպանողական ենք: Մեր կարծիքով՝ դատական համակարգի հետ կապված ցանկացած գործողություն պետք է պահպանողական լինի: Ինձ համար առանցքային փոփոխություններն անթույլատրելի են: Ավելի կարեւոր է ֆիքսել իրավիճակն ու հասկանալ՝ որն է խնդիրը, վերացնել խնդիրները, հասկանալ, թե ինչ նոր խնդիրներ կարող են լինել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում»,-պարզաբանեց նա:
Նա նշեց, որ ցանկացած փոփոխություն պետք է մանրակրկիտ ուսումնասիրվի,եւ պետք է արդյունավետ իրականացվի մարդու իրավունքների պաշտպանությունը: