Երևան-Երասխ ճանապարհին BMW-ն շրջվել է. վիրավորներին հասցրել է «Էրեբունի» ԲԿ
Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 13-ին, ժամը 20։28-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւան-Արտաշատ ավտոճանապարհին` Մասիս քաղաք տանող կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երեւան-Երասխ ավտոճանապարհի 20-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ժորա Խ., ծնված 1985 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ժորա Խ.-ն եւ ուղեւոր Լեւոն Ե․-ն (ծնված 1991 թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: