Մալդիվների շքեղ հյուրանոցն առաջարկում է հեռավար գրասենյակներ բացել 23.250 դոլարով
Nautilus Maldives հյուրանոցը ճանապարհորդներին հնարավորություն է տալիս փախնել տնային գործերից` մինչև 21 օր ժամկետով գրասենյակ բացելով Բաա ատոլում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսոլորտային արգելոցում:
Սակայն այսպիսի փորձառությունն էժան չէ: Յոթօրյա հանգիստը երկուսի համար լողափային եւ օվկիանոսային 26 տնակներից մեկում 23.250 դոլար արժե, իսկ երկշաբաթյա կամ երեքշաբաթյա հանգիստը հյուրերին կարժենա համապատասխանաբար 37.850 կամ 52 000 դոլար:
The Nautilus-ի թիմի խոսքով` հեռավար աշխատողներին «անհավանական մեկուսություն» կառաջարկվի հանգստյան գոտում, որը գտնվում է մասնավոր կղզում` յոգայի, ֆիթնեսի եւ մեդիտացիայի ամենօրյա դասընթացներով, ինչպես նաեւ շքեղ զբոսանավերից մեկի վրա մասնավոր կռուիզով մայրամուտին: