ԱՄՆ-ում «տրանսսեքսուալ սատանիստ-անարխիստը» հավակնում է շրջանի շերիֆի պաշտոնին
Արիա ԴիՄեցցոն իրեն է «տրանսսեքսուալ սատանիստ-անարխիստ» է կոչում եւ հույս ունի դառնալ Նյու Հեմփշիր շրջանի շերիֆ, գրում է NYP-ն:
ԴիՄեցցոն շահել է շերիֆի պաշտոնի համար մրցավազքի Հանրապետական կուսակցության անվանակարգը` չնայած իր ազատատենչ հակումներին,«Բարեփոխված սատանայական եկեղեցու քահանայապետ» տիտղոսին եւ իր քարոզարշավի «Գրողը տանի ոստիկանությունը» ակնհայտ ապօրինի կարգախոսին:
«Ես միշտ բաց խոսել եմ այն մասին, թե ով եմ ես»: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ով քվեարկել է ԴիՄեցցոյի օգտին` ոչինչ չիմանալով իր մասին, տրանսսեքսուալն ասել է. «Չեմ կարծում, որ այդքան շատ ընտրողներ մոռանում են, թե ում օգտին են քվեարկում: Ձեր զայրույթը կապված է այն համակարգի հետ, որը ստել է ձեզ: Ձեր զայրույթը կապված է այն համակարգի հետ, որը համոզել է ձեզ հավատալ եւ վստահել իրեն»:
Սեպտեմբերի 8-ի կայացած նախնական ընտրություններում ԴիՄեցոյի օգտին քվեարկել է շուրջ 4000 մարդ: