Իսրայելը կրկին կարանտին կմտցնի կորոնավիրուսի պատճառով
Իսրայելի կառավարությունը որոշել է երեք շաբաթով վերականգնել խիստ կարանտինը՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, հաղորդում է իսրայելական Kan պետական ռադիոն:
Ինչպես հաղորդում է ռադիոն, սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 18-ին, ժամը 14:00-ից (Երևանի ժամանակով 15:00-ից): Բնակիչներին չի թույլատրվի հեռանալ իրենց տներից ավելի քան 500 մետր: Կփակվեն նաև ռեստորանները, հյուրանոցները, մարզադահլիճները և լողավազանները:
Իսրայելում կորոնավիրուսով վարակվել է 153.8 հազար մարդ, ապաքինվել է 114.6 հազարը, մահացել է 1.1 հազար մարդ:
Աշխարհում վարակվածների թիվը գերազանցել է 29 միլիոնը, մահացել է ավելի քան 900 հազար մարդ: