Մինսկի կենտրոնում մետրոյի հինգ կայարան են փակել
Մինսկի մետրոպոլիտենը սեպտեմբերի 13-ին հաղորդել է քաղաքի կենտրոնում գտնվող հինգ կայարանների փակման մասին:
Սկզբում փակվել են «Ֆրունզենսկայա» և «Նեմիգա» կայարանները, ավելի ուշ հաղորդվել է նաև «Սպորտիվնայա», «Պուշկինսկայա» և «Մոլոդյոժնայա» կայարանները փակելու մասին: Ըստ մետրոպոլիտենի ներկայացուցիչների՝ այդ որոշումը կայացվել է ուղևորների անվտանգությունն ապահովելու համար:
«Գնացքները նշված կայարաններն անցնում են առանց կանգառի: Մինսկի մետրոպոլիտենը ներողություն է խնդրում ժամանակավոր անհարմարությունների համար», – ասվում է Մինսկի մետրոյի Telegram-ալիքում:
Մետրոյի փակ կայարանները գտնվում են քաղաքի կենտրոնում, որտեղ ընդդիմության կողմնակիցները ծրագրում են բողոքի ցույց անցկացնել: