Հունաստանը Լեսբոս կղզում միգրանտների ընդունման մշտական կենտրոն կբացի
Հունաստանը Լեսբոս կղզում միգրանտների ընդունման մշտական կենտրոն կկառուցի` անցյալ շաբաթ հրդեհի պատճառով ավերված փախստականների գերբնակեցված ճամբարը վերաբնակեցնելու համար: Այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը` կոչ անելով Եվրոպայի ավելի ակտիվ մասնակցություն ունենալ, փոխանցում է Reuters-ը:
Անցյալ շաբաթ Մորիա ընդունման կենտրոնում բռնկված հրդեհն անօթեւան էր թողել ավելի քան 12.000 մարդու` նրանց մեծ մասին ստիպելով դրսում գիշերել:
Միցոտակիսն ասել է, որ կղզում նոր ընդունման կենտրոնի կառուցումը, որը կփոխարինի տխրահռչակ աղքատ եւ գերբնակեցված հաստատությանը Մորիայում, հնարավորություն կդառնա փոխել վերաբերմունքը ներգաղթյալների նկատմամբ:
«Մենք ուզում ենք այս խնդիրը հնարավորության վերածել»,- ասել է նա: «Եվրոպան պետք է շատ ավելի ներգրավված լինի նոր կենտրոնի կառավարմանը»,- ասել է նա մամուլի ասուլիսին: Այսպիսով նա մերժել է Լեսբոսի բնակիչների բողոքները, որոնք դեմ էին նոր կենտրոնի ստեղծմանը, ինչպես նաեւ` կղզուց տեղափոխում պահանջող միգրանտներին:
Իշխանությունները սկսել են միգրանտներին տեղավորել ժամանակավոր վրաններում` Միտիլինի հիմնական նավահանգստից սահմաններից դուրս: Լուրջ հետազոտությունը COVID-19-ի «տասնյակ» դեպքեր է հայտնաբերել:
Պաշտոնյաները մտահոգված են Մորիայի ճամբարից հիվանդության անվերահսկելի տարածման հնարավորությունից, որտեղ կարանտին էր սահմանվել հրդեհից առաջ: