Հունաստանի կառավարությունը ողջունում է թուրքական հետազոտական նավի վերադարձը Անթալիայի նավահանգիստ
Հունաստանի կառավարությունը ողջունում է թուրքական հետազոտական նավի վերադարձը Անթալիայի նավահանգիստը վիճահարույց արեւելյան Միջերկրածովյան տարածաշրջանից, որը գտնվում էր Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ էներգակիրի շուրջ ամառային առճակատման կենտրոնում:
Oruc Reis հետազոտական նավն Անթալիայի նավահանգիստ է վերադարձել ավելի քան մեկ ամսվա ընթացքում առաջին անգամ` այն բանից հետո, երբ Թուրքիան հուլիսին հայտարարեց, որ նավ է ուղարկում այդ ջրեր, ինչը, ըստ Հունաստանի, բացառապես իր իրավասությունն են:
«Սա դրական ազդանշան է: Տեսնենք, թե իրադարձություններն ինչպես կզարգանան»,- Skai TV-ին հայտարարել է Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստելիոս Պետսասը:
Նավթի եւ գազի պոտենցիալ պաշարների շուրջ վեճը ռազմական պոտենցիալի կուտակում է առաջացրել Միջերկրական ծովի արեւելյան հատվածում: Թուրքիան եւ Հունաստանը ռազմական նավեր էին ուղարկել այն տարածք, որտեղ Oruc Reis-ը զբաղվում էր սեյսմիկ հետազոտություններով: