Օբաման չգիտի, թե ինչի համար է ստացել Նոբելյան մրցանակ. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համոզված է, որ պետության ղեկավարի պաշտոնում իր նախորդը՝ Բարաք Օբաման, ինքն էլ չի հասկանում, թե ինչի համար են իրեն շնորհել Խաղաղության Նոբելյան մրցանակ՝ փոխանցում է TASS-ը:
Նա հիշեցրել է, որ ԱՄՆ նախկին նախագահը իշխանության գալուց անմիջապես հետո ստացել է այդ մրցանակը «գործնականում անհապաղ»:
«Իրականում նա (Օբաման) նույնիսկ չգիտի, թե ինչի համար է ստացել մրցանակ»,- ասել է Թրամփը Նևադա նահանգում իր կողմնակիցների առաջ ելույթ ունենալիս:
Թրամփի խոսքով՝ Օբաման ճիշտ է այդ հարցում, քանի որ «մինչ այժմ ոչ ոք չգիտի», թե ինչ մրցանակ է շնորհվում:
«Մենք արել ենք շատ բաներ: Մեզ առաջադրել են մի քանի օր առաջ»,- հավելել է Թրամփը: