Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի անդամները կպատասխանեն սեպտեմբերի 11-ի հարձակումների վերաբերյալ հարցերին
Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի երկու անդամ ստիպված կլինեն պատասխանել ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի հարձակումների վերաբերյալ հարցերին:
ԱՄՆ դաշնային դատավոր Սառա Նեթբյորնը որոշում է կայացրել, որ Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի անդամները եւ այլ վկաներ, այդ թվում` ներկա եւ նախկին պետական պաշտոնյաները, պետք է ցուցմունք տան:
Խոսքն արքայազն Բանդար բին Սուլթանի, Սաուդյան Արաբիայի հետախուզության նախկին ղեկավարի մասին է, նշվում է դատական փաստաթղթերում:
Սեպտեմբերի 11-ի զոհերի որոշ հարազատներ պնդում են, որ Սաուդյան Արաբիայի գործակալները գիտակցաբար աջակցում էին Ալ-Քաիդային եւ դրա այն ժամանակվա ղեկավար Ուսամա բեն Լադենին մինչեւ սեպտեմբերի 11-ի հարձակումները, որոնց արդյունքում զոհվեց մոտ 3000 մարդ:
Զոհվածների ընտանիքները միլիարդավոր դոլարների փոխհատուցում են պահանջում: