Ֆրանսիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակակիրների ռեկորդային թիվ է գրանցվել
Վերջին մեկ օրվա ընթացքում Ֆրանսիայում COVID-19 նոր դեպքերի թիվը ավելացել է 10,561-ով, ինչը ռեկորդային է համավարակի մեկնարկից ի վեր: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Sante Publique Republic սանիտարական գործակալության տվյալներին:
Դեպքերի քանակով նախորդ ռեկորդը սահմանվել էր հինգշաբթի՝ 9843:
Ընդհանուր առմամբ, ըստ սանիտարական գործակալության, հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 373.911 դեպք, մահացել է 30.910 հիվանդ, ևս 417 հիվանդ շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: