Էրդողանը Մակրոնին սպառնացել է խնդիրներով, եթե նա խառնվի Թուրքիայի գործերին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը սպառնացել է իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին, եթե նա շարունակի քննադատել Թուրքիային: «Դուք ինձ հետ դեռ շատ խնդիրներ կունենաք: Ավելի լավ է կապ չունենաք թուրք ժողովրդի և Թուրքիայի հետ», – ասել է Էրդողանը:
Թուրքիայի ղեկավարը նշել է, որ Ֆրանսիայի նախագահը չգիտի իր երկրի պատմությունը, որի մեղքով Ալժիրում զոհվեց 1 միլիոն մարդ, իսկ Ռուանդայում՝ 800 հազար մարդ: Էրդողանը նշել է, որ Մակրոնը նախ պետք է «սովորի դասերը», որպեսզի հետո դրանք սովորեցնի մեկ ուրիշին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մակրոնը համերաշխություն էր հայտնել Հունաստանին՝ Արևելյան Միջերկրական ծովում Անկարայի հետ սրված հարաբերությունների պատճառով: