Աբու Դաբիի իշխանությունները հյուրանոցներին պարտավորեցրել են հյուրերին կոշերային մենյու առաջարկել
Աբու Դաբիի իշխանությունները հրապարակել են նոր ուղեցույց, որի համաձայն հյուրանոցները պարտավոր են հյուրերին կոշերային սնունդ եւ խմիչքի տարբերակներ առաջարկել՝ կանխատեսելով հրեա-զբոսաշրջիկների ալիքը՝ ԱՄԷ-ի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի ստորագրումից հետո, հաղորդում է Fox News-ը:
Աբու Դաբիի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունը պարտավորվել է սպասարկել Աբու Դաբիի էմիրության բոլոր այցելուներին եւ զբոսաշրջիկներին, իսկ հյուրանոցների ղեկավարներին խորհուրդ է տվել կոշերային ուտեստներ ներառել իրենց համարների ծառայության ընտրացանկերում եւ իրենց հաստատությունների բոլոր սննդի կետերում:
Նախարարությունը նաեւ հյուրանոցներին հանձնարարել է կոշերային ուտեստների մշակման սերտիֆիկատներ պահանջել եւ կոշեր պատրաստելու տարածքներ ստեղծել բոլոր խոհանոցներում: