ԳԴՀ-ն դիտարկում է «Հյուսիսային հոսք 2»-ի շինարարության դադարեցումը` որպես արձագանք Նավալնու հետ կապված միջադեպին
Գերմանիայի իշխանությունները դիտարկում են բոլոր տարբերակները, այդ թվում` «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարության դադարեցումը` որպես արձագանք Ալեքսեյ Նավալնու հետ կապված միջադեպին: Այս մասին հինգշաբթի երեկոյան հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը ZDF հեռուստաալիքի եթերում` նշելով, որ նախագծի վերաբերյալ որոշումը կախված կլինի Ռուսաստանից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք բոլոր տարբերակները կներառենք օրակարգում եւ ճիշտ ժամանակին որոշում կկայացնենք»,- ասել է նախարարը: «Ռուսաստանը, մասնակցելով հետաքննությանը (Նավալնեւ հետ կապված միջադեպի), կարող է նպաստել, որպեսզի այդպիսի որոշում (« Հյուսիսային հոսք 2»-ի շինարարությունը կասեցնելու մասին- ՏԱՍՍ) չկայացվի»,- պնդել է Մաասը: