Երևան, 29.Մարտ.2024, 00:00 |
Պարզվել են զինծառայող Ժորա Կարապետյանին անզգո... Ներկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդների դիմ... Իմ դիմումի հիման վրա ՔԿ-ում վարույթ է նախաձեռ... Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմա... Նարեկ Մանթաշյանին հրավիրել են ՔԿ և նոր մեղադր... Կիևին Patriot հակահրթիռային համակարգեր ու հրե... ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տա... Հայաստանի ինքնիշխանության միակ երաշխիքը Ռուսա... Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վեր... Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղությանն ավելի մոտ... ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առ... Եղեգնաձորում զենքի գործադրմամբ խուլիգանությու... «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայող... Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվե... «ՎԱԶ 2106»-ը մերկասառույցի պատճառով դուրս է ե... Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխու... Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած... Սուրբ Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջ... Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի ... Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բան... Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում... ՌԴ-ից Հայաստան է փոխանցվել 3,9 միլիարդ դոլար ... Քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկ... Ինչու է չեղարկվել Ադրբեջանում ապօրինաբար պահվ... Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությո... «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցա... Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպ... Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ ք... Քրեական հեղինակություն Շաքրո Մոլոդոյն ազատ է ... Հրազդանի կիրճում հայտնաբերվել է գողության մեղ... Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատ... Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի ... Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպ... Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մե... Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտու... Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հ... Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ նախարարի տեղակալին ... Վարսեն Աղաբեկյանը նշականվել է Պաղեստինի Արտաք... Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել ա... Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայաց... «Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդա... «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երե... «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը փրկեց այս տարվա ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության... Վերացվել է կաթնամթերքի արտադրության գործունեո... Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարն... Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություննե... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ մարտի 29-ի համար Լանջազատ գյուղի ոլորանների մոտակայքում քարաթա... «Իրավունք». Փաշինյանը փակագծերը չի բացում. Ար... Դեսպան Գալստյանն ու Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղ... Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները մարտի 29-... Ապարան-Քուչակ ավտոճանապարհին բախվել են «VAZ»-... Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և... «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում ... «Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային ... «Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հա... «Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ ... «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են... Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը բ... «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասո... «Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են ... «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ... «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞... «Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դա... Դեղերը, վիտամինները պետք է պահվեն երեխաների հ... Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյ... «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի ... Վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական ... Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգա... Վրաստանից ժամանած պատվիրակությունն այցելել է ... Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն շուտով կունենա անհետա... Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկ... ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալի... Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության ... Որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դ... Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործո... Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունք... Օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվե... ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են եվրոպ... ՀՀ-ին 92,3 մլն եվրոյի վարկ և 16 մլն դոլարի դր... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... «Հայաստանում որևէ մեկն օրենքով իրավունք չունի... ԿԳՄՍ փոխնախարարը Գվինեայի դեսպանին է ներկայաց... «Ռուսաստանը մեզ խաբեց և փորձեց ներքաշել նոր պ... Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանո... ՀՀ-ն 300 հազար դոլարի նվիրատվություն կտա Ճապո... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան... Երևանի նոր գլխավոր հատակագիծը կլինի թվայնացվա... Հետախուզվում էր ՌԴ-ում մահվան ելքով վթարի մեղ... Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ... Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկ... Խոշոր ավտովթար՝ Երևանում․ վարորդները տեղափոխվ... ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ ... Ֆրանսիայում Սուրբ Զատիկին ընդառաջ կխստացվի հս...

Մեզ համար մասնավոր մտահոգություն է «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի զեղչումը. Գարեգին Բ

Սեպտեմբերի 11-ին, 2020-2021 թթ. ուսումնական նոր տարեշրջանի մեկնարկի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Սուրբ Տրդատ արքայի բաց խորանին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց կրթության մշակների ավանդական օրհնության կարգ:

Արարողությանը մասնակցում էին կրթական պետական կառույցների ներկայացուցիչներ, ԲՈՒՀ-երի ռեկտորներ եւ ՀՀ մի շարք դպրոցների մանկավարժներ:


Օրհնության արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական օրհնությունն ու պատգամը բերեց կրթության նվիրյալներին։

«Հարգելի ռեկտորներ,

Սիրելի մանկավարժներ,

Կրթության ոլորտի պատվարժան պատասխանատուներ,

Ուրախ ենք վերստին ընդունելու ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Ուսումնական նոր տարվա սկզբին բարի ավանդույթով դուք ուխտավորաբար ձեր քայլերն եք ուղղել Մայր Աթոռ՝ զորանալու ձեր հավատքի ու կոչման մեջ եւ գովելի եռանդով ու անմնացորդ սիրով շարունակելու նոր սերնդին կրթելու ձեր նվիրական առաքելությունը։

Գոհունակ սրտով կատարեցինք կրթության մշակներիդ օրհնության կարգը՝ հայցելով Տիրոջ շնորհները, զորակցությունն ու առաջնորդությունը ձեզ։ Մեր ժողովուրդը մշտապես բարձրագույն պատվի է արժանացրել կրթության մշակներին՝ միջնադարյան վարդապետներից մինչեւ մերօրյա ուսուցիչներ, խոնարհվել նրանց առաքելության առջեւ, քանզի գիտակցել է ուսման եւ լուսավորության արժեքը կյանքում եւ դերակատարությունը ազգի ապագայի կերտման գործում։

Այս տարի, սիրելիներ, առանձնակի իրավիճակում ենք հանդիպում միմյանց։ Համավարակի առաջ բերած խնդիրները հուզում են մեր կյանքը, դժվարություններ են հառնած նաեւ կրթության կազմակերպման բնագավառում։ Մենք հավատում ենք, որ բոլոր դժվարություններով հանդերձ, դուք՝ կրթության գործի նվիրյալներդ, ջանք ու եռանդ չեք խնայելու, որպեսզի գիտելիք եւ իմացություն փոխանցեք եւ կրթեք մեր զավակներին։

Ձեր անդուլ աշխատանքով է, որ ուսումնական տարին պիտի լինի հաջողված՝ գոհունակություն պարգեւելով ինչպես ձեզ, այնպես եւ՝ սովորողներին, նրանց ծնողներին եւ մեզ բոլորիս։ Ձեր հաղորդած գիտելիքները, սերմանած հոգեւոր արժեքները ուժ եւ զորություն են մեր հայրենիքի ու մեր ժողովրդի համար։ Դուք միտք ու հոգի կրթողներ եք, այդ պատճառով ձեր առաքելությունը իրականացնում եք ինչպես մասնագիտական կարողություններով, այնպես եւ՝ ձեր հեղինակությամբ, ձեր դավանած արժեքներով, ձեր սիրով առ հայրենին եւ ձեր հավատքով առ Աստված։ Ձեր աշակերտները կրում են կնիքը ոչ միայն ձեր մատուցած գիտելիքների, այլեւ՝ ձեր հոգու եւ ներաշխարհի, ձեր ազգասիրության ու հայրենանվիրումի։

Գիտելիքն ու ուսումը միշտ էլ առաջնահերթություն են եղել մեր Եկեղեցու առաքելության ծիրում։ Սահակ-Մեսրոպյան դպրոցը ժամանակին համահունչ կրթություն ապահովելու իր դարավոր ավանդներով դարձել է գրավականը մեր ազգային-քրիստոնեական ինքնության եւ մեր ժողովրդի գոյատեւման ու հարատեւության։ Այսօր նույնպես մեր Եկեղեցին իր պարտքն է նկատում հայրենի պետությանը աջակցել՝ կրթելու մեր ժողովրդի արժանավոր զավակներ եւ մեր երկրի գիտակից քաղաքացիներ, զարգացած, նպատակասլաց եւ պատասխանատվության բարձր զգացումով սերունդ, որը պատրաստ կլինի դիմագրավելու ժամանակի մարտահրավերներին, տեր լինելու մեր երկրի ու ժողովրդի ապագային։

Այսօր Մենք կուզենայինք անդրադառնալ նաեւ կրթության բնագավառում ձեռնարկվող փոփոխություններին, որոնք, մասնավորապես հայագիտական առարկաներին վերաբերող դիքորոշումներում մտահոգություն, անհանգստություն եւ հուզում են առաջացրել մեր ժողովրդի, հատկապես՝ մտավորականության շրջանում։

Մասնավոր մտահոգություն է Մեզ համար նաեւ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի զեղչումը այլ առարկաների մեջ տարրալուծման ճանապարհով։ Գիտակրթական հաստատությունների, ինչպես եւ մասնագիտական շրջանակների հնչեցրած տեսակետներն ու առաջարկները ամենայն լրջությամբ նկատի առնելը, բարձրաձայնված խնդիրները համակողմանի քննարկելը պիտի նպաստեն կրթական բարեփոխումների ընթացքին։

Ցավում ենք նաեւ, որ Կրթության եւ գիտության նախարարության կողմից տակավին չեն իրականացվել քայլեր՝ խորհրդակցելու եւ համագործակցելու Մայր Աթոռի կրթական հարցերով ենթախմբի հետ։ Մեր համոզումն է, որ «Հայոց Եկեղեցու պատմությունը» պիտի դասավանդվի որպես առանձին առարկա, իբրեւ վկայություն մեր կյանքում Հայոց Եկեղեցու հարամնա առաքելության եւ սխրանքների արժեւորման, երեխաներին ծանոթացնելով ոչ միայն մեր Եկեղեցու պատմությանը, այլեւ՝ Աստվածաշնչի պատգամներին, քրիստոնեության հիմունքներին ու արժեքներին, մեր Եկեղեցու խորհուրդներին ու ծեսերին, բարեպաշտական սովորություններին։

Իբրեւ ժողովուրդ՝ մենք մեզ քրիստոնյա գիտենք։ Ուրեմն, պիտի ճանաչենք մեր Եկեղեցին, գնահատենք նրա առաքելությունը, որպեսզի մեր զավակները մանկուց ջերմանան ու լցվեն հավատքով, լինեն Աստծո սուրբ ներկայության բնակարան, բարիքի ձգտող, մարդասեր, ազնիվ, օրինապահ ու արդարամիտ։ Սաղմոսերգուի շուրթերով անտեղի չի ասված՝ «Երանի այն ազգին, որի օգնականը տեր Աստված է» (Սաղմ. ԼԲ 12)։ Ինքնաճանաչ, քրիստոնեական արժեքները կարեւորող, Աստվածասեր եւ հայրենասեր սերունդ կրթելով` մենք պիտի զորանանք, զարգանանք ու առաջադիմենք եւ ընթանանք դեպի մեր նվիրական նպատակների իրագործումը։

Սիրելի ռեկտորներ, մանկավարժներ, կրթության ոլորտի պատասխանատուներ, ուսումնական նոր տարվա առիթով Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք վերստին բերում ձեզ։ Մաղթում ենք, որ երկնային բարիքները մշտապես հեղվեն ձեր ընտանեկան հարկերից ներս, եւ Աստված Սուրբ Հոգու շնորհներով զարդարի ձեզ եւ ձեր սաներին, նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ պարգեւի գիտության ու կրթության շավիղներում ձեր եռանդագին ու շնորհակալ առաքելության ճանապարհին։

Թող Տերը խաղաղության մեջ պահի Հայաստան եւ Արցախ հայրենի մեր երկիրը, աշխարհասփյուռ մեր ողջ ժողովրդին եւ պահպանի Իր Սուրբ Աջի ամենախնամ հովանու ներքո այսօր եւ միշտ. ամեն», - ասաց Հայոց Հայրապետը:

Ի պատիվ արարողության մասնակիցների տեղի ունեցավ նաեւ ընդունելություն, որի ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը, եւս մեկ անգամ ներկաներին բարի գալուստ մաղթելով համայն հայության հոգեւոր կենտրոն, անդրադարձավ ազգային ինքնության եւ նկարագրի կերտման գործում ուսուցչի կարեւոր առաքելությանը՝ մաղթելով բեղուն եւ արգասաբեր ուսումնական նոր տարի։

Հրավիրյալներն առիթ ունեցան նաեւ շրջելու Մայր Աթոռի թանգարաններով։

դիտվել է 112 անգամ
Պարզվել են զինծառայող Ժորա Կարապետյանին անզգո... Ներկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդների դիմ... Իմ դիմումի հիման վրա ՔԿ-ում վարույթ է նախաձեռ... Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմա... Նարեկ Մանթաշյանին հրավիրել են ՔԿ և նոր մեղադր... Կիևին Patriot հակահրթիռային համակարգեր ու հրե... ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տա... Հայաստանի ինքնիշխանության միակ երաշխիքը Ռուսա... Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վեր... Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղությանն ավելի մոտ... ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առ... Եղեգնաձորում զենքի գործադրմամբ խուլիգանությու... «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայող... Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվե... «ՎԱԶ 2106»-ը մերկասառույցի պատճառով դուրս է ե... Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխու... Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած... Սուրբ Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջ... Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի ... Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բան... Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում... ՌԴ-ից Հայաստան է փոխանցվել 3,9 միլիարդ դոլար ... Քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկ... Ինչու է չեղարկվել Ադրբեջանում ապօրինաբար պահվ... Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությո... «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցա... Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպ... Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ ք... Քրեական հեղինակություն Շաքրո Մոլոդոյն ազատ է ... Հրազդանի կիրճում հայտնաբերվել է գողության մեղ... Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատ... Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի ... Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպ... Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մե... Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտու... Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հ... Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ նախարարի տեղակալին ... Վարսեն Աղաբեկյանը նշականվել է Պաղեստինի Արտաք... Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել ա... Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայաց... «Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդա... «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երե... «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը փրկեց այս տարվա ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության... Վերացվել է կաթնամթերքի արտադրության գործունեո... Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարն... Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություննե... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ մարտի 29-ի համար Լանջազատ գյուղի ոլորանների մոտակայքում քարաթա... «Իրավունք». Փաշինյանը փակագծերը չի բացում. Ար... Դեսպան Գալստյանն ու Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղ... Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները մարտի 29-... Ապարան-Քուչակ ավտոճանապարհին բախվել են «VAZ»-... Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և... «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում ... «Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային ... «Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հա... «Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ ... «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են... Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը բ... «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասո... «Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են ... «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ... «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞... «Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դա... Դեղերը, վիտամինները պետք է պահվեն երեխաների հ... Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյ... «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի ... Վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական ... Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգա... Վրաստանից ժամանած պատվիրակությունն այցելել է ... Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն շուտով կունենա անհետա... Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկ... ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալի... Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության ... Որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դ... Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործո... Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունք... Օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվե... ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են եվրոպ... ՀՀ-ին 92,3 մլն եվրոյի վարկ և 16 մլն դոլարի դր... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... «Հայաստանում որևէ մեկն օրենքով իրավունք չունի... ԿԳՄՍ փոխնախարարը Գվինեայի դեսպանին է ներկայաց... «Ռուսաստանը մեզ խաբեց և փորձեց ներքաշել նոր պ... Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանո... ՀՀ-ն 300 հազար դոլարի նվիրատվություն կտա Ճապո... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան... Երևանի նոր գլխավոր հատակագիծը կլինի թվայնացվա... Հետախուզվում էր ՌԴ-ում մահվան ելքով վթարի մեղ... Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ... Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկ... Խոշոր ավտովթար՝ Երևանում․ վարորդները տեղափոխվ... ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ ... Ֆրանսիայում Սուրբ Զատիկին ընդառաջ կխստացվի հս...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan