Թրամփը մեկ տարով երկարաձգել է արտակարգ դրությունը՝ ընտրություններին միջամտությունը կանխելու համար
ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու համար պատժամիջոցներ նախատեսող հրամանագրի գործողությունը երկարաձգվել է մեկ տարով: Համապատասխան հրամանը ստորագրել է ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը:
Ինչպես նշվում է ԱՄՆ նախագահի հայտարարության մեջ, այս որոշումը կապված է «ԱՄՆ ընտրություններին արտաքին միջամտության սպառնալիքի և դրանց նկատմամբ հասարակության վստահությունը խարխլելու հետ»:
Միևնույն ժամանակ, փաստաթղթում նշվում է, որ չկա որևէ ապացույց այն մասին, որ «արտասահմանյան տերությունը փոխել է արդյունքները կամ ձայների հաշվարկը Միացյալ Նահանգների որևէ ընտրություններում»: