Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման նպատակով իրականացվել է 80 056 ստուգում
Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման նպատակով սեպտեմբերի 2020 թվականի 8-ի դրությամբ իրականացվել է 80 056 ստուգում, որից միայն 439-ը՝ նշված օրը:Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Առողջապահության և Տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջից:
Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։
Ստուգումներն իրականացնում են`
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը,
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը,
ՀՀ կրթության տեսչական մարմինը,
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը: