Դոմինիկյան Հանրապետությունում զբոսաշրջիկների համար ՊՇՌ թեստերը կփոխարինվեն շնչառական թեստերով
Դոմինիկյան Հանրապետությունում սեպտեմբերի 15-ից զբոսաշրջիկների համար ՊՇՌ թեստերը կփոխարինվեն շնչառական թեստերով, հաղորդում է Atorus-ը:
Դոմինիկյան օդանավակայաններ ժամանելուն պես զբոսաշրջիկները «ոչ ինվազիվ շնչառական էքսպրես թեստեր» կանցնեն:
Հնարավոր է, որ խոսքը իսրայելական Scent Reader տեսակի էքսպրես թեստերի մասին է:
Նման թեստերի աշխատանքի սկզբունքները հիմնված են հոտով վիրուսների ճանաչման տեխնոլոգիաների վրա: Իսրայելում, օրինակ, կարողացել են նման մեթոդով մոտ 1000 պացիենտի մոտկորոնավիրուս հայտնաբերել: