Մայքլ Կոհեն. Թրամփը չի կարող կատակել, քանի որ նա «հումորի զգացում չունի»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի կատակում, երբ ասում է, որ ցանկանում է եւս 12 տարի մնալ Սպիտակ տանը, MSNBC-ին տված հարցազրույցում ասել է նրա նախկին հավատարմատար եւ օգնական Մայքլ Կոհենը, ով հուշեր է գրել Թրամփի հետ աշխատանքի մասին:
Նրա խոսքերով՝ Թրամփը կտրուկ փոխվել է, եւ «սա այն մարդը չէ, որին ես գիտեի շատ տարիներ առաջ: «Նա միշտ կոպիտ էր, բայց իշխանությունը, որն այժմ ունի, հարվածել է նրա գլխին»:
Նրա կարծիքով՝ Թրամփը ցանկանում է «ավտոկրատ» լինել․ «Նա ցանկանում է ամբողջ կյանքում նախագահ լինել: Նա ցանկանում է լինել այնպիսին, ինչպիսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է, ինչպիսին հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Ընն է, ինչպիսին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն է, ինչպիսին Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանն է: Նա փափագում է դա: Նա չի ցանկանում առաջադրվել նախագահի պաշտոնում, ուստի երբ նա ասում է. «Իսկ ինչ կասեք եւս 12 տարվա մասին», նա չի կատակում»:
Թրամփը չի կարող կատակել, քանի որ նա «հումորի զգացում չունի»,- ասել է Կոհենը: «Նա չի ծիծաղում, չի կատակում: Նա լուրջ է ասում, երբ ասում է դա: Նա կատակ չէր անում, երբ ասաց, որ կարող է սպանել ինչ-որ մեկին 5-րդ փողոցում եւ խուսափել դրա համար պատասխանատվությունից»: