Լեսբոս կղզում հրդեհը ոչնչացրել է միգրանտների ճամբարը․ դրա բնակիչների մեծ մասը կորոնավիրուսով է վարակված
Հունաստանի Լեսբոս կղզում բռնկված հրդեհի պատճառով հազարավոր մարդիկ ստիպված էին փախչել միգրանտների ճամբարից, որը կորոնավիրուսի համավարակով պայմանավորված մեկուսացած էր, հայտնում է Associated Press-ը։
Մորիա ճամբարում եւ մերձակայքում ապրող շուրջ 12 500 մարդ մեկուսացված էր ծագումով Սոմալիից միգրանտի մոտ կորոնավիրուս ախտորոշելուց հետո։
«Հրդեհը տարածվել է ներսում եւ ճամբարի սահմաններից դուրս ու այն ոչնչացրել․․․ Խճուղու վրա ավելի քան 12 հազար միգրանտներին հսկում է ոստիկանությունը»,- Skai ռադիոյի եթերում հայտարարել է կղզու հիմնական քաղաք Միտիլինիի քաղաքապետ Ստրատոս Կիտելիսը։
Նրա խոսքով՝ ստեղծվել է ծանր վիճակ, քանի որ ճամբարից փախած մի քանի բնակիչներ եւս վարակված են կորոնավիրուսով։
Հրդեհը տեղի է ունեցել գիշերը։ Առաջացման պատճառներն առայժմ անհայտ են։