Իսրայելը եւ ԱՄԷ-ն Սպիտակ տանը կայանալիք արարողության ժամանակ հարաբերությունների կարգավորման համաձայնագիր կստորագրեն
Իսրայելը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները սեպտեմբերի 15-ին Սպիտակ տանը կայանալիք արարողության ժամանակ հարաբերությունների կարգավորման պատմական համաձայնագիր կստորագրեն:
ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են, որ երկու երկրների բարձրաստիճան պատվիրակությունները, ամենայն հավանականությամբ, կգլխավորեն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն եւ Էմիրությունների արտաքին գործերի նախարար Մուհամմեդ բեն Զայադը՝ ԱՄԷ-ի թագաժառանգ արքայազնի եղբայրը:
Արարողությունը տեղի կունենա օգոստոսի 13-ին երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի մասին հայտարարելուց մեկ ամիս անց: