Բուլղարիայում այրվել է Թուրքիա ուղեւորվող տուրիստական ավտոբուսը
Անցած գիշեր Բուլղարիայի մայրաքաղաքի արվարձանում «Ֆրակիա» ավտոմայրուղու վրա տուրիստական ավտոբուս է այրվել։ Բուլղարական ազգային հեռուստատեսությունը հայտնում է, որ պատահարը տեղի է ունեցել մոտ կեսգիշերին, երբ Սոֆիայից Ստամբուլ ուղեւորվող ավտոբուսն այրվել է երթեւեկության ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ուղեւորները Թուրքիայի քաղաքացիներ էին եւ հաջողությամբ տարհանվել են, սակայն կրակն ամբողջությամբ ոչնչացրել է ուղեբեռը։ Ավտոմայրուղում երթեւեկությունը մի քանի ժամ արգելափակված է եղել։
Պատահարի քննությունը շարունակվում է։