Վրաստանի իշխանությունները ճշգրտել են զբոսաշրջիկների մուտքի կանոնները
Վրաստանի իշխանությունները փոփոխություններ են մտցրել զբոսաշրջիկների համար երկիր մուտք գործելու կանոններում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Այսուհետ երկիր ժամանողների համար 12-օրյա պարտադիր կարանտինի ժամանակահատվածը կկազմի ութ օր: Միևնույն ժամանակ, սեպտեմբերի 15-ից զբոսաշրջիկները պետք է կորոնավիրուսի ախտորոշման PCR թեստ հանձնեն ժամանումից 72 ժամ առաջ և դրա արդյունքները ներկայացնեն սահմանին:
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան շեշտել է, որ կարանտինային ժամանակահատվածը կրճատելու մասին որոշումը կայացվել է Վրաստանի քաղաքացիների և երկիր ժամանող հյուրերի անհարմարությունները նվազեցնելու համար:
Նա նշել է, որ կարանտինի ավարտից հետո զբոսաշրջիկները պետք է պարտադիր թեստավորվեն՝ կարանտինային գոտին անցնելու համար, որը կրկնակի կանցկացվի նաև երեք օր անց: