Թրամփը Օբամային մարմնավորելու համար դերասան է վարձել, որպեսզի բեմադրի նրա «պաշտոնանկությունը»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոենը պատմել է, որ երկրի ղեկավարը մի անգամ Բարաք Օբամային մարմնավորելու համար դերասան է վարձել, որպեսզի տեսահոլովակ նկարահանի նրա «պաշտոնանկության» մասին, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով Քոենի գրքին:
Ինչպես նշված է «Անհավատարմություն. Հուշագրություններ» (Disloyal: A Memoir) գրքում, Թրամփը նույնիսկ մինչև նախագահ դառնալը նեղ շրջապատում Օբամային «մանջուրյան թեկնածու» էր անվանում, որը համալսարաններն ավարտել է միայն դրական խտրականության շնորհիվ:
Ինչպես գրում է Քոենը, Թրամփը մի անգամ դերասան է վարձել Օբամայի դերի համար և նկարահանել է տեսանյութ, որում «ցուցադրաբար ստորացնում է առաջին սևամորթ նախագահին, իսկ հետո հեռացնում նրան աշխատանքից»:
ԱՄՆ նախագահի նախկին փաստաբանի գիրքը լույս կտեսնի երեքշաբթի՝ սեպտեմբերի 8-ին: