Բանգլադեշի մզկիթում օդորակիչներ են պայթել. զոհվել է 11 մարդ
Առնվազն 11 մարդ է զոհվել ուրբաթ երեկոյան Բանգլադեշի մզկիթում վեց օդորակիչի պայթյունի արդյունքում եւ առնվազն 50 մարդ վիրավորվել է: Այդ մասին հայտնել է Bdnews 24-ը:
Հաղորդվում է, որ դեպքի պահին մզկիթում հավատացյալներ կային, ովքեր աղոթում էին: Մզկիթում պայթյունի ժամանակ կոտրվել են ապակիները, առաստաղից կախված հովհարիչներն այրվել են:
Նախնական վարկածի համաձայն` պայթյունի պատճառը գազի կուտակումն էր գազատարից արտահոսքից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը: