Երևանում, Ալավերդիում, Հրազդանում և Արարատում օդն ամենից շատն է աղտոտված. Կարինե Դանիելյան
Oզոնային շերտի պաշտպանությունն այն միակ խնդիրներից է, որտեղ մարդկությունը որոշակի հաջողության է հասել և արձանագրել խնդրի լուծման դրական տեղաշարժ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը:
Նրա խոսքով' էկոլոգիական ամենամեծ ռիսկերը մայրաքաղաքում են: Հայաստանում օդն ամենից շատ աղտոտված է Երևանում, Ալավերդիում, Հրազդանում և Արարատում։ Մոնրեալի արձանագրությամբ որոշվել է միջոցներ ձեռնարկել և կրճատել, իսկ հետագայում ընդհանրապես դադարեցնել օզոնի շերտը քայքայող նյութերի արդյունահանումը և օգտագործումը:
Կարինե Դանիելյանի խոսքով' Երևանում գործում է 29 բաց հանք: Շինությունների փոշու հետևանքով օդն ավելի է աղտոտվում: Օզոնային շերտը պահպանում է է Երկրի կենդանի օրգանիզմներն ուլտրամանուշակագույն ճառագայթների կործանիչ ազդեցությունից: Այն առաջնային է համարվում բոլոր երկրների համար: