Մեծ Բրիտանիայում անսովոր հյուրանոց է բացվել
Մեծ Բրիտանիայում բացվել է Stable Stays անսովոր հյուրանոցը, որտեղ կարելի է գիշերել ձիերի հետ՝ ախոռում, հաղորդում է New York Post-ը:
Ցանկացողները կարող են գիշերել ախոռում, որտեղ երկհարկանի մահճակալ, փոքր սառնարան, միկրոալիքային վառարան, ջրցող և զուգարան կա:
Սակայն, այցելուներին անմիջապես զգուշացնում են, որ կենդանիների հետ գիշերելը կարող է այնքան էլ հաճելի չլինել, ինչպես իրենք են պատկերացնում:
«Ձիերը մեր նման չեն քնում: Գիշերը նրանք պառկում են և վեր կենում, հաճախ կարելի է լսել, թե ինչպես են նրանք քայլում և որոճում: Այո, հյուրանոցում բերուշիներ կան, բայց մարդիկ այստեղ քնելու համար չեն գալիս: Նրանք գալիս են եզակի և կախարդական զգացողության հետևից»,- ասում է հյուրանոցի սեփականատեր Թրեյսի Ալեքսանդերը:
Մարդկանց և կենդանիներին բաժանում են թափանցիկ միջնապատերը, ընդ որում այցելուներին թույլատրվում է կերակրել և խոզանակել ձիերին: