Բժիշկը խոսել է Բեռլուսկոնիի վիճակի մասին, որի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել
Միլանի San Raffaele հիվանդանոցի պրոֆեսոր Ալբերտո Ձանգրիլոն հավաստիացրել է, որ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի կլինիկական պատկերը «հանգիստ է և հուսադրող»՝ գրում է mk.ru-ն:
Ձանգրիլոն հավելել է, որ ավելի վաղ քաղաքական գործիչը, որի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, թոքային վարակի մեղմ ձև ուներ, բայց նա շնչում է «բնականաբար ճանապարհով»: Բեռլուսկոնին պահվում է բաժանմունքում, որը համապատասխանում է կորոնավիրուսով հիվանդների խնամքի պահանջներին: