Նավալնիի մաշկի, արյան և մեզի նմուշներում հայտնաբերվել են «Նովիչոկ» խմբի թունավոր նյութի հետքեր. Der Spiegel
Բունդեսվերի (գերմանական բանակ) լաբորատորիան, Charite կլինիկայի խնդրանքով, ուսումնասիրել է Ալեքսեյ Նավալնիի մաշկի, արյան և մեզի նմուշները և բոլորի մոտ հայտնաբերել «Նովիչոկ» խմբի թունավոր նյութի հետքեր:
Der Spiegel գերմանական լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ այդ մասին Պաշտպանության պետքարտուղար Գերդ Հուֆեն ասել է Բունդեսթագի (Գերմանիայի խորհրդարան) անդամների հետ փակ հանդիպման ժամանակ:
Ինչպես գրում է Der Spiegel-ը, Նավալնիի մաշկի, արյան և մեզի նմուշներում թունավոր նյութի հետքերը նվազագույն են եղել, սակայն այդ նմուշների ուսումնասիրության արդյունքները հուսալի են:
Der Spiegel-ի փոխանցմամբ՝ թունավոր նյութի հետքերը հայտնաբերվել են նաև այն շշի վրա, որը եղելէ Նավալնիի մոտ, և որը նրա հարազատները պահել են և հանձնել Բեռլինի բժիշկներին: Ենթադրվում է, որ Նավալնին թունավորվելուց հետո խմել է շշի ջրից և այդպիսով թույնի հետքեր թողել դրա վրա: