ԱՀԿ. COVID-19-ի դեմ լայնածավալ պատվաստումներին չարժե սպասել մինչեւ հաջորդ տարվա կեսերը
COVID-19-ի դեմ լայնածավալ պատվաստումներին չարժե սպասել մինչեւ հաջորդ տարվա կեսերը: Այս մասին հայտարարել է ԱՀԿ ներկայացուցիչ Մարգարեթ Հարիսը` ընդգծելով պատվաստանյութերի արդյունավետության եւ անվտանգության մանրակրկիտ փորձարկման կարեւորությունը, փոխանցում է Reuters-ը:
«Մենք համատարած պատվաստումների չենք սպասում մինչեւ հաջորդ տարվա կեսը,- ասել է Հարիսը լրագրողներին Ժնեւում կայացած ճեպազրույցի ժամանակ:- 3-րդ փուլը պետք է ավելի երկար տեւի, քանի որ մենք պետք է հասկանանք, թե որքանով է արդյունավետ պատվաստանյութը եւ որքանով է այն անվտանգ»,- հավելել է նա` նկատի ունենալով պատվաստանյութի կլինիկական փորձարկումները: