Չինաստանը քննադատել է մի շարք չինական բջջային հավելվածներն արգելելու Հնդկաստանի իշխանությունների որոշումը
Չինաստանը քննադատել է մի շարք չինական բջջային հավելվածներն արգելելու Հնդկաստանի իշխանությունների որոշումը:
«Հնդկաստանը չարաշահել է ազգային անվտանգության հայեցակարգը եւ խտրական սահմանափակող միջոցներ է ընդունել չինական ընկերությունների նկատմամբ»,- ասել է Չինաստանի առեւտրի նախարարության ներկայացուցիչ Գաո Ֆենը:
Նա ասել է, որ Չինաստանը կտրականապես դեմ է այդ միջոցին, կոչ անելով Հնդկաստանին «ուղղել իր սխալ մեթոդները»:
Պեկինը նաեւ ակնարկել է, որ Հնդկաստանը արգելք է սահմանել Միացյալ Նահանգների ճնշման պայմաններում, եւ հինգշաբթի ԱԳՆ խոսնակ Հուա Չունինգը նախազգուշացրել է չինական տեխնոլոգիաների ամերիկյան սահմանափակումներու «անհեռատեսորեն» ներգրավվելու անթույլատրելիության մասին:
Հնդկաստանի իշխանությունները նշում են, որ իրենք դեմ են չինական տեխնոլոգիաների տարածմանը, քանի որ դրանք նպաստում են «Հնդկաստանի ինքնիշխանությանը եւ ամբողջականությանը, պաշտպանությանը, պետական անվտանգությանը եւ հասարակական կարգին վնասող գործողություններին»: