Ֆրանսիան ԱՄՆ-ին կոչ է անում չեղարկել ՄՔԴ ներկայացուցիչների դեմ պատժամիջոցները
Ֆրանսիան կոչ է արել Միացյալ Նահանգներին չեղարկել պատժամիջոցները Միջազգային քրեական դատարանի դատախազ Ֆաթու Բենսուդի նկատմամբ, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լե Դրիանը:
«Հայտարարված միջոցները լուրջ հարձակում են դատարանի դեմ եւ կասկածի տակ են դնում բազմակողմանիությունն ու դատական համակարգի անկախությունը»,- ասել է Լե Դրիանը՝ նշելով, որ Ֆրանսիան անդրդվելի աջակցություն է ցուցաբերում դատարանին եւ նրա աշխատակազմին:
Նախօրեին ԱՄՆ-ը պատժամիջոցներ էր սահմանել Բենսուդի եւ ՄՔԴ այլ պաշտոնյաների դեմ` կապված Աֆղանստանում ամերիկյան զորքերի կողմից կատարված ռազմական հանցագործությունների հավանականության հետաքննության հետ: