ԵԱՏՄ-ում կարող են ծխախոտի դիմազուրկ տուփեր թողարկել
ԵԱՏՄ-ում կարող են ծխախոտի դիմազուրկ տուփեր թողարկել: ՌԴ առողջապահության նախարարության նախաձեռնությանն աջակցել է տեխկարգավորման ենթահանձնաժողովը, գրում է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով արձանագրությանը, որը ստորագրել է ՌԴ փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը:
Փոփոխությունները ծրագրվում են մտցնել «Ծխախոտային արտադրանքի անվտանգության մասին» ԵԱՏՄ կանոնակարգում: Այժմ ԱՆ-ը պետք է համաձայնեցնի փոփոխությունների նախագիծն ու այն ուղարկի էկոնոմիկայի եւ զարգացման նախարարություն, որ կփոխանցի այն Եվրասիական տնտեսական հանձնաժողովին:
Ծխախոտային ոլորտում պարբերականի աղբյուրի հաշվարկներով՝ տուփի ստանդարտացում սահմանելու համար կպահանջվի մոտ 1,5 մլրդ ռուբլի: Ռուսական շուկայում հասանելի է մոտ 600 անուն ծխախոտ: Նա հավելել է, որ ԱՆ գաղափարին չի աջակցում գյուղատնտեսության նախարարությունը: Նախարարությունները որեւէ կերպ չեն մեկնաբանել տեղեկությունը:
Բացի այդ, ՌԴ ԱՆ-ն առաջարկում է անցնել թղթից ծխախոտների արտադրությանը, որն ինքնուրույն կհանգի: