Լոնդոնում առաջարկել են ապրել մի վայրում, որտեղ մահապատիժներ են իրականացվել
Լոնդոնում առաջարկել են ապրել էլիտար պենտհաուսում, որն արժե 4 մլն ֆունտ սթեռլինգ եւ որը գտնվում է Ուոփփինգ շրջանում: Այստեղ ավելի քան 400 տարի առաջ մահապատժի են ենթարկել ծովահենների, ապստամբների եւ մաքսանենգների, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով Metro-ին:
Պատուհանից տեսարան է բացվում դեպի Թեմզա գետի ափին գտնվող «Մահապատժի կառանատեղի» (Execution Dock): Վերջին անգամ այդտեղ մահապատիժ է իրականացվել 1830 թվականին:
Երկհարկանի շենքի տարածքը գերազանցում է 251 քառ.մ: Այն ունի 3 ննջարան, հյուրասենյակ եւ խոհանոց, լոգասենյակներ:
Պենտհաուսում կան տարածքներ , որոնք կարող են օգտագործվել ըստ տան տիրոջ նախասիրությունների, օրինակ, այնտեղ կարող է լինել գրադարան, բար կամ խաղասենյակ: