ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը Փարիզում այցելել են Կոմիտասի հուշարձանին
Այսօր Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը, ինչպես նաև Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի CCAF France համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը Փարիզում հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ Կոմիտաս Վարդապետի արձանի մոտ, որը ժխտողական մակագրությամբ պղծվել էր նախօրեին։
Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը: