Երեխաների օրգանիզմում կորոնավիրուսը կարող է պահպանվել մինչև մի քանի շաբաթ
Հարավկորեացի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի ընթացքում պարզել են, որ նոր տեսակի COVID-19 կորոնավիրուսը երեխաների օրգանիզմում կարող է պահպանվել մի քանի շաբաթ, հաղորդում է CNN-ը:
Նրանք նշել են, որ կորոնավիրուսի բջիջները կարող են նստել երեխաների քթի և կոկորդի լորձաթաղանթի վրա, չնայած որ երեխան կարող է հիվանդության ախտանշաններ չունենալ:
Նրանց կարծիքով, սա բացատրում է COVID-19-ի գաղտնի փոխանցումը այլ մարդկանց:
Ուսումնասիրության մեջ նաև ասվում է, որ մեծահասակների 40%-ը նույնպես կարող է վիրուսի ասիմպտոմատիկ կրող լինել: