Շաբաթ եւ կիրակի օրերին հայտնաբերվել է ոչ սթափ 96 վարորդ. կազմվել են արձանագրություններ
Երթեւեկության անվտանգության ապահովման ուղղությամբ ճանապարհային ոստիկանությունը շարունակում է իրականացնել ուժեղացված ծառայություններ հանրապետության ողջ տարածքում։
ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, որ միայն շաբաթ եւ կիրակի օրերին ճանապարհային ոստիկանները հանրապետության ողջ տարածքում տարբեր խախտումների համար կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ 2572 արձանագրություն, 92 տրանսպորտային միջոց տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։
Օգոստոսի 29-ին եւ 30-ին հայտնաբերվել են ոչ սթափ 96 վարորդ, 27 մեքենա առանց ԱՊՊԱ պայմանագրի էր, 19 մեքենայի դիմապակին թույլատրելիից մուգ էր։
Հայտնաբերվեցին նաեւ այլ խախտումներ կատարած վարորդներ։ Բոլորի նկատմամբ կազմվել են համապատասխան արձանագրություններ։լությանը։ Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։