Մոսկվայի քաղաքային դատարանը չի կարողացել առաջին անգամից ընտրել Խաչատուրյան ավագ քույրերի գործով երդվյալ ատենակալների
Մոսկվայի քաղաքային դատարանը չի կարողացել առաջին անգամից ընտրել Խաչատուրյան ավագ քույրերի գործով երդվյալ ատենակալների, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Այս մասին հայտարարել է աղջիկներից մեկի փաստաբան Ալեքսեյ Լիպցերը:
Հաջորդ նիստը նշանակվել է հոկտեմբերի 5-ին:
Մեկ այլ փաստաբան Ալեքսեյ Պարշինի խոսքով՝ տուժողները չեն կարողացել ներկա գտնվել նիստին,քանի որ վարակվել են կորոնավիրուսով: «Հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 5-ին Մոսկվայի ժամանակով ժամը 11:00-ին»,-հստակեցրել է նա: