Լուկաշենկոյի նստավայրի մոտ զրահավոր փոխադրիչ մեքենաներ են տեղակայվել
Մինսկում մի քանի զրահավոր փոխադրիչ մեքենա է տեղակայվել Անկախության պալատի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նստավայրի մոտ՝ չարտոնված հանրահավաքի մասնակիցների այնտեղ գնալուց հետո, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ ուժայինները արգելապատնեշ էին տեղադրել նստավայրի մոտ՝ թույլ չտալով ցուցարարներին առաջ շարժվել: Հաղորդվում է, որ ամբոխը կանգ է առել. մարդիկ ծափահարում են, գոռում և կարգախոսներ վանկարկում:
Կիրակի ժամը 14.00-ին (Երևանի ժամանակով 15.00) Մինսկի կենտրոնում հերթական չարտոնված բողոքի ակցիան է մեկնարկել: Իրավապահները ընտրողաբար բերման են ենթարկում ցուցարարներին: